Որքան կուզես, վիրավորիր

Որքան կուզես, վիրավորիր,
Չեմ նեղանում, սերս՝ վկա,
Թեկուզ սիրտն իմ տեղից հանիր,
Սիրով առատ լցված է նա:
Չէ՜, տեղ չկա անարգանքիդ,
Սիրով լեցուն վառվում է նա,
Եթե սրտիս սեր տաս, կյանք իմ,
Նա կբացվի վարդի նման:
Այնքան մեծ է՝ տիեզերքի պես,
Չի հագենում, կյանքս՝ վկա,
Մութ գիշերվա աստղերի պես
Սերս լույս է տալիս, եկա՜…

Թողնել մեկնաբանություն