Ով ինչ կուզի, թող այն ասի

Ով ինչ կուզի, թող այն ասի,
Հզոր վրձնի նկար է սա,
Հետո վերջում շունչ է տրված,
Մենք ենք անզոր, հզոր չէ նա:
Գինու մեջ է աշխարհն այսօր,
Տիեզերքն էլ խեղճ՝ նրա դիմաց,
Հազար աստղի մահ- ծնունդից
Հոգիս նույնն է մնում հիմքից:
Թե մի գավաթ գինի խմես,
Լցնես հոգիդ վեհ արբունքով,
Անթիվ աստղեր՝ խեղճ ու մոլոր,
Քո վառ հրից կրակ կուզեն:
Պոետնե՜ր են անցել կյանքից,
Ես էլ կանցնեմ փոքրիկ հետքով,
Ովքեր էլ գան կյանքի ծովին,
Պիտ արբենան սեր ու գինով:

Թողնել մեկնաբանություն