Քո պատգամներով ինչպե՞ս սփոփվեմ

Քո պատգամներով ինչպե՞ս սփոփվեմ,
Աղոթանվեր շուրթերով միայն
Մեղքերիս ծովը ո՞նց ցամաքեցնեմ
Ինչպես աղոթեմ, որ մեղքս ներվի,
Որ ձայնս քեզ մոտ լինի լսելի…
Ջանում եմ ՀԱՅՐ ՄԵՐ, ջանում եմ անվերջ,
Որ շահեմ մի քիչ, կամքդ երկրասեր…
Սակայն չեմ տեսնում լույսդ ուղեցույց,
Որ ինձ անսխալ ճանապարհ հանի:
Մտատանջ հոգով, …

Բանական եմ ես Տեր, թե՞ ոչ բանական

Բանական եմ ես Տեր, թե՞ ոչ բանական,
Կարո՞ղ եմ արդյոք տիրել ընթացքիս,
Անոթս իր մեջ բարի սերմ ունի՞,
Ակոսը հոգուս բարիք չի ծնի՞,
Ինքս չգիտեմ ե՞րբ եմ սերմանվել,
Ու՞մ կամքով, ի՞նչու…
Մաճկալս ո՞վ էր,
Քանի՞ անգամ է հոգիս բերք տալու,
Ինչպե՞ս քախհանեմ բարիքս չարից……