Պարահանդես է…

Պարահանդես է…
Քեզ կանչում եմ պարի,
Գեթ մեկ անգամ, գոնե
Բեմում՝ մեր ապրած կյանքի,
Ե՛կ, ինձ համար պարիր …
Պարահանդես է…
Քեզ կանչում եմ պարի,
Տերևների նման աշնան՝
Օրորվելով պարիր,
Իսկ ես, խենթացած մարմնիդ բույրով,
Իրանդ գրկեմ հողմի պտույտով,
Իմ վերջին տանգոն խելահեղ պարեմ
Ու քո գրկի մեջ աշունս ապրեմ,
Գուցե ձմեռը տեսնի … ուշանա…

  1. Tamara says:

    Այնքան ջերմություն, սեր կա այս մի քանի տողում․․․որ կբավարարի ողջ աշխարհին․․․

Թողնել մեկնաբանություն