Փնտրել եմ քեզ ծնված օրից

Փնտրել եմ քեզ ծնված օրից,
Դեռ շատ անզոր, անօգնական,
Քո սնունդը՝ ինձ փրկություն
Աղբյուրներից անմահական։

Մայրս նույնպես՝ վեհ ու բարի,
Աստվածուհի՝ ինձ արարող,
Հյուսեց ինձ էլ իր պես շքեղ,
Որ ես գտնեմ քեզ կարոտով։

Բայց պտտվող ճախարակում՝
Հետ ու առաջ ընկած օրեր,
Գումարվում են, դառնում տարի
Սար ու ձորում ժամանակի:

Դու ջահել ես, քնքու՜շ աղջիկ,
Ծաղկունքդ վեհ մեր սարերի,
Ես էլ՝ անցած ու թառամած
Մութ խորքերում ժամանակի …

Թողնել մեկնաբանություն