Փորձիր հասկանալ…

Փորձիր հասկանալ…
Ավելի սրտանց ոչինչ մարդը դեռ չի արտաբերել,
Քան հայհոյանքն է:
Ես սիրում եմ քեզ, անխիղճ… անաստված,
Սիրում եմ՝ արցունքն աչքերս լցված,
Ի՛մ սրտից ծնված օրհնանքի նման
Ու հայհոյանքիս, որ քեզ է ուղղված…
Սիրում եմ՝ քնած թե խենթ արթնացած,
Ուղեղս, միտքս այլ տեղ պահ տված…
Դու՜ ես իմ էգը, ես էլ՝ միայն որձ՝
Կույր ու անպաշտպան քո սիրո դիմաց…

Թողնել մեկնաբանություն