Փրկիչ, Նորոգիչ, Հայր բարեփոխիչ

Փրկիչ, Նորոգիչ, Հայր բարեփոխիչ,
Բյուրավոր անգամ քո դեմ մեղա գամ,
ՈՒ կուրծքս ծեծեմ բյուրավոր անգամ,
Իսկ դու մի անգամ, գեթ մի անգամ,
Տեր, Ունկնդիր եղիր, կամքիս կատարման…
Կամ խիղճս զիջիր թշամիներիս.
Թող խղճահարվեն, ինձ նման լինեն-
Ի՞նչ էլ, որ անեմ՝ ինձ նման ներեն…
Վախեցած զիջեն՝ տուն հայրենիհ ու հող…
Կալանեմ, կապեմ.
Ու ետ նվաճեմ նվաճվածներս.
Թող Լեզուս երբեք այլ խոսք չհիշի,
Եղեռնից բացի….
Հեծեծամ, լացեմ,
Դիվահար դարձող վրեժս լուծեմ-
Չդիվահարվեմ…
Ձեռքերս կուրծքս ծեծեն անխնա:
ՈՒ սիրտս բացեն…
Մեղա՜ քեզ ասեմ, մեղա՜ Արարիչ,
Տիեզերքի փրկիչ ինձ էլ ողորմի
Կրակն եմ ընկնում իմ խղճի բեռից
Մեղավորն ես չեմ, որ պարտվում եմ-
Սիրտս է մեղավոր, որ խղճահարվում
Ինքը չի սպանում,
Թույլ է տալիս, որ իրեն սպանեն…
Երկնչում է ու ցեղասպանվելով
Միշտ մեղանչում է…
Չի թողնում փրկվեմ թուրքացած Նեռից…
Անջատիր չարից,աղերսեմ մեղա:
Ձեռքերիս տուր ուժ առավել,ավել,
Որ կուրծքս ծեծեմ ու լացեմ ցավից,
Ձայնով մեղավոր դառնամ լսելի,
Որ այլ չափերում հասնի քեզ արքա…

Թողնել մեկնաբանություն