Քամի՛, ասա՛ ինձ, ինչու՞ ես լացում

Քամի՛, ասա՛ ինձ, ինչու՞ ես լացում,
Շրջում ամենուր, փարվում ամենքին,
Ծնվածդ օրից առայսօր այդպես
Դու ու՞մ ես փնտրում, ու՞մ ես դու սիրում …
Մեկ ծովից գալիս սար ես բարձրանում,
Լեռներին նույնիսկ քո շունչը տալիս,
Մերթ՝ ծովի անտակ խորքերը իջնում,
Փոթորկված հոգիդ ծովի հետ խառնում,
Այն, ինչ ուզում ես, չես գտնում ,քամի՛,
Սակայն չես դառնում «անհույսին» գերի …
Ինձ նման դու էլ քո սերը ունես՝
Քո սրտի խորքում դրոշմված… փերի,
Անգու՞թ է դարձել , չի՞ թողնում մեղմես,
Փոթորիկ դարձնում, ավերում հոգիդ …
Դառնում ես հաճախ դու մեղմ անձրև,
Քո կաթիլներով ընկղմվում ընդերք,
Դու ոչ մի թաքուն անկյուն չես թողել,
Հիշողություն է այն վաղուց դարձել…
Բա՛վ է մեզանից քո սերը ուզես,
Քո մեղմ մեղեդուն կարոտ ենք դարձել,
Արի՛, իմ երգին հնչյուններ դարձիր,
Սրինգով քո վեհ նրան միացիր …
Ճախրիր ամենուր, բոլորը լսեն,
Ինչպես թիթեռներ՝ կրակին թռչող,
Նրա ձայնի հետ ելնեն՝ ճախրելու,
Մեր երգը նրանց տուն է բերելու:

Թողնել մեկնաբանություն