Քամին՝ խենթուկ, քո փեշերի տակ է մտնում

Քամին՝ խենթուկ, քո փեշերի տակ է մտնում,
Հետո գալիս շուլալվում է նուրբ կրծքերիդ,
Ներս է խուժում մինչև հոգիդ, որտեղ կա լույս,
Որ հեռանա, քամի դառնա, գնա էլի:
Նուրբ վարսերիդ հետ է խաղում մեկիկ- մեկիկ,
Երանի՜ ես քամի դառնամ կարոտակեզ,
Նախանձում եմ ես այդ խենթի սիրուն խաղին,
Քո սիրո ջինջ աղբյուրի մոտ ծարավ եմ ես:

Թողնել մեկնաբանություն