Քե՛զ, անօրե՛ն սեր, կանչում եմ պարի

Քե՛զ, անօրե՛ն սեր, կանչում եմ պարի,
Կատարյալ մի զույգ թող պարի այսօր,
Հոգիս լուծվել է մեղեդու լացին,
Մարմինս էլ՝ դարձել նրան ուղեկից …
Թևավոր դարձել , ճախրում միասին՝
Աշխարհը թողած ներքևում հեռու,
Ոչի՜նչ անհաս չէ, եթե կամենանք,
Այնքան մոտիկ են աստղերը հիմա …
Թավշյա շշուկով երգում ես, ճկվում,
Ձեռքերդ օղակած՝ փարվում ես վզիս,
Հասնում ենք այնտեղ, որտեղ աստղերն են,
Հետո սլանում, իջնում աշխարհին …
Երանի՜ հավերժ պարը այս թևեր,
Երանի՜ լուծվեինք հավերժ միմյանց,
Երկինքս դառնար քոնը, սիրելի՛ս,
Իսկ քոնը միայն, լո՛կ իմը մնար …
Արդեն լալիս է մեղեդին վերուստ,
Գիտեմ, հավերժ չէ այս պահը վսեմ,
Հանգչեցին արդեն լույսերը նույնպես,
Մաեստրոն փնտրում է հնչյունը վերջին …

Թողնել մեկնաբանություն