Քեզ երկա՜ր եմ սպասել, ի՛մ սեր

Քեզ երկա՜ր եմ սպասել, ի՛մ սեր,
Ու հիմա, երբ գտել եմ արդեն,
Տեսա փնտրելու ճամփեքիս ահեղ՝
Տարիներս, ավաղ, կորցրած  անհետ …

Մինչ քեզ եմ հասել, ի՛մ սեր,
Երազանքով եմ օրերս թերթել ,
Հիմա ես ապրում եմ, շնչում,
Բայց՝ միայն քեզանով, ի՛մ  սեր…

Դի՛ր սառած ձեռքերդ ափիս մեջ,
Թող որ ջերմացնեմ ես նրանց,
Իսկ ես՝ ափերս դեմքիդ,
Որ զգամ դողը ես նրանց…

Խռովկան ես դարձել, խանդում ես,
Մի՞թե սիրում ես ինձ արդեն,
Միայն թե ասա՛, թող լսեմ
Ձայնը քո սիրո  հիմա   ես…

Պատրաստ եմ կրկին ասել քեզ,
Որ սիրու՛մ եմ, սիրում միայն քեզ,
Դարձել ես ինձ համար դու միակ,
Իմ կյա՛նք, իմ օվկիա՛ն անհատակ…

Էությունս լիովին քե՛զ տված՝
Ապրում եմ քեզ համար, անկասկած,
Ինչի՞ս է պետք կյանքն իմ, անաստվա՛ծ,
Թե գնաս ինձանից դու անդարձ …

Ես չէի կարծում, որ այսքան
Բարդ կլինի օրս առանց քեզ,
Նվաճել ես իմ հոգին լիովին,
Դու՝ իմ խռովկա՛ն, իմ անգի՛ն…

Դու՝ իմ երազա՛նք, նպատա՛կ միակ,
Դու՝ իմ ուշացած, ներկա ժամանակ,
Դու՝ իմ ունեցա՛ծ, դարձար չունեցած,
Ինչպե՞ս ապրեմ ես՝ քեզանից զրկված…

Թողնել մեկնաբանություն