Քեզ փոխարինող կգտնեմ՝քո էությամբ…

Քեզ փոխարինող կգտնեմ՝քո էությամբ…
Նույնիսկ անունդ կլինի, ու քեզ՝ նման,
Չես կարդալու պոեմը այն,
Որը քոնն է լինելու…
Խոստանում եմ, քո ստոր վիճակը
Հենց նո´ր է սկսվելու:
Հեռացի՛ր դու ինձանից,
Քանի չես շանթահարվել,
Դու ոչինչ չես հասկանում,
Քանզի սիրել չգիտես:
Մի՛ բացատրիր էլ ոչի՜նչ,
Ես հասկանալ չե´մ ուզում,
Խելքի՛ արի վերջապես՝
Ցանկությունը չե՜ն պահում:
Սեր է միայն քեզ շատ պետք,
Հասկանում եմ ես դա լավ…
Քեզ տալիս եմ անսպառ,
Չես ընդունում՝ քո գործն է:
Հասկանո՞ւմ ես դու հիմա,
Թե ի՜նչ սեր ես կորցնում,
Լավ մտածիր ու այսօր
Պատասխան տուր, սիրելի՜ս…
Կամ ժպիտդ կտեսնեմ,
Կամ էլ գնա …ուր կուզես,
Ու չերևաս աչքին իմ,
Քանի հոգիս է փոթորկված:
Ապրիր քո՛իսկ աշխարհում՝
Գեղեցկությամբ քո անհաս,
Ու հիացիր նրանով,
Քեզ մնում է միայն դա…

  1. Tamara says:

    Պոետի սիրտը փոթորկվել է, ըմբոստացել․․․չի բավարարում նրան սիրելիի սերը․․․

Թողնել մեկնաբանություն