Քո պատկերը իմ վրձնով

Քո պատկերը իմ վրձնով,
Ես հաճախ եմ նկարել,
Հենց աչքերիդ եմ հասել,
Նորից քո ծովն եմ սուզվել:
Սպասումով միշտ լցված,
Նորից, նորից եմ փնտրել,
Ու ամեն մի պատկերից,
Նոր օվկիանոս արարել.
Դու պոետի մոլորակն ես,
Նրա ուղի՛ն տիեզերական,
Դու վեհ սիրո առեղծվածն ես,
Հոգու լույսն իր նվիրական:
Մոլորվելուց՝ ճանապարհ ես,
Իմ հույսերի լուսե կտավ,
Ինչքան էլ որ ալեկոծվես,
Ես քո նավն եմ՝դու ել օվկիան…

Թողնել մեկնաբանություն