Քո ծովի մեջ ես մի կղզի

Քո ծովի մեջ ես մի կղզի`
Ալիքներից քո խենթ խանդի,
Խեղճ ափերս կուլ են գնում,
Վերածվելով նուրբ ավազի:
Իսկ երբ սիրուս կրակի մեջ
Ծովից քո ջինջ ջուր չմնա`
Ես կձուլվեմ ինքս իմ հետ,
Անչափ բարձր սար կդառնամ,
Կորած ջրերն քո ողջ ծովի,
Իմ գագաթին ձյուն կդառնան,
Բայց կհալվեն ջերմությունից սիրող սրտիս
Ջուր կդառնան ու կհոսեն ավազանդ,
Նորից քեզ ծով կդարձնեն,
Որ ինձ մաշես քո ջրերում…

Թողնել մեկնաբանություն