Սե՛ր իմ, չգնաս օրերի գիրկը

Սե՛ր իմ, չգնաս օրերի գիրկը,
Թող ժամանակը քեզ համար կանգնի,
Ու չծերանա՛ս, մնա´, ինչպես կաս,
Իմացի՛ր, ձեռքերս չեն թողնի՝ գնաս …
Իմ գրկում մնա՝ պարուրված, անուշ,
Այնտեղ կդառնա ժամանակն անուժ,
Աշխարհին նայիր, ինչպես նորածին,
Ամեն ինչ լինի քեզ համար դյուրին …
Իսկ ես հիանամ քեզ ունենալուց,
Ժամանակի հետ մտնեմ պայքարի,
Շարժվեմ, ինչպես լույսը անհունի,
Ասում են՝ կյանք է վայրկյանը լույսի …

Թողնել մեկնաբանություն