Սեր էր բաժանում մի լքված պոետ

Սեր էր բաժանում մի լքված պոետ,
Ալեհեր էր, բայց՝ գարունքով լեցուն,
Այնքա՜ն գեղեցիկ երգեր էր հյուսում,
Բարին սփռում, ծաղկեցնում իր շուրջ…
Եվ այսպես խոնարհ ապրում էր օրով,
Փակում էր հոգնած իր օրը այսպես,
Անցնում էին մարդիկ՝ լիացած սիրով,
Ժպիտով հատուցում, մեկ- մեկ էլ՝ հացով …
Ոչ ոք չգիտեր ցավերը նրա,
Աշխարհի ցավն էր կրում թեկուզ նա,
Բայց, արի՜ ու տես, ներսից էր ցավը,
Իսկ դրսից միայն՝ վեհ կամքը նրա …

Թողնել մեկնաբանություն