Սեր գրելուց քեզ եմ հենվում

Սեր գրելուց քեզ եմ հենվում,
Առանց հենակ ծառը մերկ է,
Եվ նվում է սիրտս անվերջ,
Ու ծնվում են տխուր երգեր:
Պտուղներս այնքան շատ են,
Խեղճ ճյուղերս չեն դիմանում,
Թևեր առած՝ սլանում են
Ու տրվում են անտուն քամուն:
Կարոտը ինձ տալիս է միշտ
Գեղեցկության ուրիշ թևեր,
Ու ես, հանկարծ քամի դարձած,
Իջնում եմ ցած, բարձրանում վեր:
Իմ ճյուղերը զարդարվում են
Նորից անհայտ ծաղիկներով,
Եթե կացնով անգամ հատես,
Պիտի թևեմ միշտ քո վերով:
Թե խնամես, բարիք կտամ
Ու պտոուղներ՝ անո՜ւշ-անուշ,
Թե չէ կամաց կդառնամ ես
Սիրո երգի թափառող հուշ:

Թողնել մեկնաբանություն