Սեր իմ, առանց քեզ ինչպե՞ս եմ ապրել

Սեր իմ, առանց քեզ ինչպե՞ս եմ ապրել ,
Ինչպե՞ս է անցել օրս առանց քեզ,
Մի՞թե արևը նույն կերպ է ծագել ,
Իր լույսը փռել, նույն կերպ ժպտացել:

Եկա´ր, ու փոխվեց իմ շուրջն ամեն ինչ,
Արևը այլ է, երկինքը՝ նույնպես,
Աստղերը նույնիսկ քե՛զ պես են ժպտում,
Հետևում հեռվից, սովորում սիրել…

Զարմանում եմ ես, ինչպե՞ս եմ ապրել,
Մի՞թե իզուր են օրերս անցել ,
Այսուհետ գոնե դու ինձ հետ մնա,
Որ ես մոռանամ օրերը անհետք…

Թողնել մեկնաբանություն