Սերմ ունեմ սիրո՝ Տիրոջից տրված

Սերմ ունեմ սիրո՝ Տիրոջից տրված,
Սփռել եմ ուզում աշխարհում դաժան,
Գուցե մի փոքր մեղավոր անձանց
Անհաս սրտերը անսերմ չմնան…
Անգութ են դարձել շատերը հիմա,
Մոմը թեթև է իր իսկ արժեքից,
Բարիքը վաղուց անցյալ է դարձել,
Վիշտ, հառաչանք են միայն մնացել…
Անձրև՛, քեզ հետ իմ սերը խառնե՞մ,
Արցունքի նման շաղես աշխարհին,
Ամենուր նրա բարիքը տեսնեն,
Չարքերը անգութ աշխարհը լքեն…
Այսքան սերմ ինչո՞ւ վեհից ինձ տրվեց,
Ես չեմ սպառվում՝ սփռելով միշտ այն,
Կուզեմ բաժանել ամենուր մարդկանց,
Ինձ նման կրեն ու բարիանան…

Թողնել մեկնաբանություն