Սերն առանց տառապանք չունի բերկրանք

Սերն առանց տառապանք չունի բերկրանք,
Տառապանքն առանց սիրո չունի մխիթարանք,
Դու իմ տառապա՛նք, բերկրա՛նք անհաս,
Դու միակ հու՛յս, ի՛մ մխիթարանք…
Թող անցնի օրս, կյանքս՝ օրվա պես,
Թեկուզ սպասումի ծանր ցավի մեջ,
Միայն տուր ինձ հույս, ուժ տիեզերական,
Թեկուզ հեռավոր լույս անհասական …
Այնքան կսպասեմ ես համառորեն,
Քարացած հոգիդ անձրևի նորեն,
Ես էլ փափագած ցասումից արդեն՝
Անձրևիդ ներքո մերկացած պարեմ …
Խենթացած պարզեմ թևերս վերև,
Որ գիրկս առնեմ ամպեր ու անձրև,
Որ կաթիլը նուրբ հոգուդ հալոցքի
Գետնին չհասնի, մարմնիս հանգչի …
Իսկ եթե հանկարծ ունենաս դու ինձ
Ու անէանաս պատրանքով լուսե,
Մտածե՞լ ես դու երբևէ, Պոե՛տ,
Որ իրականում այդքան էլ պարզ չէ …
Մենք ստեղծում ենք պատկեր մեզ համար
Եվ ոգեշնչվում միայն նրանով,
Ձգտում ենք հասնել մեր երազանքին,
Թեկուզ և հետո մնանք առ ոչինչ …

Թողնել մեկնաբանություն