Սերս տարածվել, մե՜ծ ծով է դարձել

Սերս տարածվել, մե՜ծ ծով է  դարձել,
Իսկ ես՝ նրա մեջ օրորվող նավակ,
Ալիքվող ծովում ես ու իմ սերն ենք՝
Տրված ալիքին ու սիրո երգին…

Ամեն մասնիկս մեղեդու կամքով
Հնչյուն է դառնում ու ծովում ճոճվում,
Հետո լիացած սիրո վեհ խաղից՝
Նորից տուն գալիս, մարմին է առնում։

Ես տիրոջ կամքով այսպես եմ ծնվել,
Թեկուզ մասնատեն, սեր եմ՝ մասերով,
Ինչքան էլ դավեն իմ նուրբ մակույկին,
Նա չի խորտակվի սիրո մեծ ծովում:

Թողնել մեկնաբանություն