Սերս տվեցի շքեղ արձանին

Սերս տվեցի շքեղ արձանին՝
Սպիտակ ու նուրբ, հանճարեղ կերտված,
Հեռվից հիացած՝ ես ինձ մոռացա,
Սիրտս լքեց ինձ, թռավ ու գնաց…
Ու ես մնացի անսիրտ ու լքված՝
Արձանին տված իմ սիրտն ու հոգին,
Օ՜,Տե՛ր  իմ Աստված, փոխվել ենք դերով,
Արձանը մա՛րդ դարձավ… իսկ ես քարացա …

Թողնել մեկնաբանություն