Սերը չի մեռնում, նա հոգու մեջ է

Սերը չի մեռնում, նա հոգու մեջ է,
Ապրում է նրա հետ ու նրա կեսն է,
Սերը հավերժ Տիրոջ սրտի մեջ է,
Կյանքի, ճախրանքի միակ միջոցն է…
Սողունին նույնիսկ թևեր է տալիս,
Թե չար ես, սիրով կփոխվես բարու ,
Թիթեռի նման՝ թեթև, անպաշտպան,
Շուրջն իր միայն ծաղիկ է տեսնում …
Սիրեցե՛ք միմյանց, հեռացե՛ք չարից,
Արևի տակ եք քանի դեռ, մարդի՛կ,
Թեկուզ մեկ օրվա կյանք էլ ունենաք,
Լցրեք սիրով՝ հանց թիթեռ կյանքում …

Թողնել մեկնաբանություն