Շտապում եմ պոկել այս փոքրիկ ծաղկին

Շտապում եմ պոկել այս փոքրիկ ծաղկին,
Որ պահեմ իմ մեջ, իմ սրտի հովին,
Թերթիկները նուրբ արցունքով ջրեմ,
Գուցե մոռանա վաղորդյան ցողին…
Թեկուզ թուլանա բուրմունքը ծաղկի,
Ներկերը անհաս թեկուզ քիչ պակսի,
Մենակ թէ այսպես անզոր չմնա,
Չդառնա մոխիր, փոշի, չգնա…
Շոգից ու փոշուց արդեն թառամում,
Ցող է երազում, բայց փոշի կրում,
Հոգիս էլ ցավից արցունք է ծնում,
Բայց արցունքս աղի, ինչպե՞ս ցող դառնա …

Թողնել մեկնաբանություն