Շտապում ենք, որ չուշանանք

Շտապում ենք, որ չուշանանք,
Հոսքից առաջ լինենք կյանքում,
Որ հոսու՜մ է, կանգառ չունի,
Թե որ հասնի իր ավարտին …
Ժամանակը իր խաղն ունի,
Հեղեղվում է իր գույներով,
Մեկ լռում է՝ հանգիստ հոսում,
Մեկ աղմուկով գալիս՝ անցնում…
Անողոք է տիեզերքն իր մեջ,
Տրվում է քեզ՝ ուրախացիր,
Սու’տ է, մեկը երկուս չունի,
Այս միակը քո’նն է, տիրի’ր…
Ճակատագիրը մի՛շտ անողոք՝
Խաղի տիրույթ քեզ կբերի,
Դամբարանդ ինչքան շքեղ,
Նույնպես կանցնի իր սև ծովին…

Թողնել մեկնաբանություն