Սիրո հարցում կյանքդ լեցուն թող լինի

Սիրո հարցում կյանքդ լեցուն թող լինի,
Երջանկությամբ քո նոր կյանքը վայելի,
Գրպաններդ՝ փողի աղբյուր, քսակդ միշտ լի լինի,
Մեծ պատվի ու փառքի եղիր արժանի …
Գործած սխալներդ ընդմիշտ մոռացվի,
Արևածագի պես նոր օրդ բացվի,
Քեզ վիճակված սխալ անցյալից
Ինքը՝ կյանքը, թող մոլորվի …
Աստիճանդ  թող բարձրանա,
Հասնի պայծառ արևին,
Ոսկե պատիվ կրծքիդ շողա,
Աստղերի պես միշտ փայլի…
Դառնաս զորեղ, լինես փառքի արժանի,
Կնոջ, գինու նման՝ անվերջ ցանկալի,
Հնոցդ բյուրեղյա կյանքիդ զարդ լինի,
Աշուղ, թե պոետ քո գովքը երգի,
Ու երբ աշունդ՝ բարիքով լեցուն,
Գա ու տրոփի դռանդ առաջ,
Թող շուրջպար բռնեն գարուններ բազում,
Ծաղկազարդ գնաս Տիրոջն ընդառաջ…

Թողնել մեկնաբանություն