Սիրում եմ ես քեզ, ա՛յ իմ անաստված

Սիրում եմ ես քեզ, ա՛յ իմ անաստված,
Մարմի՛նդ եմ սիրում, հոգի՛դ փոթորկված,
Աչքերդ, որ մի տիեզերք արժեն,
Իսկ էությունդ՝ հեզ,աննյութեղեն:
Դու իմ խենթուկն ես, իմ չար սատանան՝
Միաձուլված մեկ մարմարյա մարմնում,
Սիրում եմ ես քեզ և ամեն տեսակ,
Երբ լինում ես չար և երբ՝ հրեշտակ:
Գժություններդ՝ ինձ խենթացնող,
Ու քո լուռ լացը՝ անձրևներ բերող,
Ծիծաղը քո զիլ՝ արևից պայծառ,
Համառությունդ՝ ինձ հունից հանող,
Աստված թող չանի՝ և սուգդ ցավոտ:
Սիրում եմ ես քեզ այնպես կարոտով,
Որ թվում է, թե ատում եմ մի պահ,
Ա՜խ, այդ ու՞մ եմ ես այսքա՜ն բացատրում,
Դու այդ մեծ Սիրուց ի՞նչ ես հասկանում…

  1. Tamara says:

    Սա իսկապես շեդեվր է․․․այսքան Ջերմություն․․․Սեր․․․Հրաշալի է, Պոետ․․․

  2. Tamara says:

    Սա իսկապես շեդեվր է․․․այսքան Ջերմություն․․․Սեր․․․Հրաշալի է, Պոետ․․․

Թողնել մեկնաբանություն