Սիրում եմ քեզ,- ես քեզ ասացի

-Սիրում եմ քեզ,- ես քեզ ասացի,
-Սիրում եմ ես քեզ անմնացորդ …
-Իսկ ես չեմ սիրում,- հեգնանք ու ժպիտ
Իրար խառնելով՝ ասացիր ինձ դու …
Ու խառնվեցին սերն ու մերժումը,
Դարձան անեզր՝ տիեզերքի պես …
Արև ու լուսին տեղերով անտես
Փոխվեցին, ասես, ժամանակի պես …
-Ես քեզ սիրում եմ, – այս անգամ արդեն
Դու ինձ ասացիր մի քիչ ամոթխած,
Ես էլ, շանթահար այս սպասումից,
Հիշեցրի խոսքերդ` քո իսկ մոռացված …
Բայց մենք ծովում էինք արդեն իսկ վաղուց,
Թախծոտ աչքերդ նորի՛ց ժպտացին …
Իսկ ես, փափագած այդ պատասխանին,
Դարձա փոթորիկ՝ ծովերիդ միջին …
Ու երկու խռովք՝ միշտ միմյանց ձուլված…
Այսպես միմյանցից ավելին ուզում,
Ալեկոծվում ենք ու նորից լուծվում,
Իսկ կյանքը մեր շուրջ հրաշք է դառնում …

Թողնել մեկնաբանություն