Սիրում եմ քեզ, գիտե՞ս արդյոք

Սիրում եմ քեզ, գիտե՞ս արդյոք:
Քեզ երբևէ ասե՞լ եմ ես:
Եթե դեռ ոչ, ապա այսօր
Պատրաստվում եմ ես քեզ ասել…
Հասկացել եմ ես դեռ վաղուց,
Որ ստեղծված ես դու ինձ համար:
Ախ,Աստված իմ, վախենում եմ,
Թե ծեր սիրտս չդիմանա
Այս խենթացնող, տաք թրթիռին,
Քո աչքերը տեսնելով նա՝
Մոռացել է տարին անցած:
Բայց նա գիտի, տեսնում է պարզ,
Որ չի ստացել ոչ մեկից այն,
Ինչ որ դու ես տալիս հիմա:
Դրանից է նա թրթռում,
Իրեն զգում երիտասարդ,
Թպրտում է, տեղից թռչում,
Հենց տեսնում է քեզ՝ մոտ կանգնած…
Խենթություն է ուզում անել,
Քեզ պինդ գրկել ու փախցնել,
Տանել հեռո՜ւ՝ մի տաք անկյուն,
Ու քեզ սիրե՜լ…սիրել…սիրել…

  1. Tamara says:

    Սիրուն նվիրված Պոետի հերթական շեդեվրներից է․․․

Թողնել մեկնաբանություն