Տա՛ր ինձ, սիրելի՛ս, այսօր թև չունեմ

Տա՛ր ինձ, սիրելի՛ս, այսօր թև չունեմ,
Հոգուս մեջ նայիր ու տա՛ր այստեղից,
Թևել եմ ուզում, բայց անզոր եմ ես,
Փրկի՛ր ինձ այսօր, ազատի՜ր հոգսից:

Այս ջերմ երեկոն բաժանենք մեր մեջ,
Իմ կրծքին հրդեհ, իսկ քոնը՝ կրակ:
Ինձ ասա՝ «ԱՅՈ», իսկ ես այրվեմ,
Լազուր աչքերդ իմ ծովը դառնան:

Տա՜ր ինձ, սիրելի´ս, քո անտակ ծովեր,
Քո միակ նավը թող ե՛ս միշտ լինեմ:
Տար ու խորտակիր, իջնեմ քո ընդերք,
Փարվեմ քո հոգուն, դառնամ երջանիկ…

Թողնել մեկնաբանություն