Թավշյա լույս լինի

Թավշյա լույս լինի
Ու թավշյա աչքեր,
Թավշյա հույս լինի
Ու մարմին թավշյա,
Թավշյա հանդերձանք
Ու թավշյա մատներ,
Թավշյա ցանկություն
Ու անվե՜րջ գիշեր…
Ու քե՛զ մերկացնեմ մասնիկ առ մասնիկ,
Ամեն նոր բացված համբույրով ծածկեմ,
Նորից ցանկանամ, բայց գնամ առաջ,
Մինչև մարմինդ լիարժեք տիրեմ,
Թավշյա սեր լինի,
Թավշյա մեղեդի,
Անկշիռ դարձած՝ գալարվեմ քո մեջ,
Այնքան ցանկանամ ու այնքան հանգչեմ,
Որ քո անցյալը մոռանաս հավետ…

Թողնել մեկնաբանություն