Տե՛ր իմ Աստված, Քե՛զ եմ դիմում

Տե՛ր իմ Աստված, Քե՛զ եմ դիմում,
Լսի՛ր, խնդրեմ, մեղավորիս,
Ճամփա ցույց տուր երկրի վրա,
Որ ճիշտ լինի իմ մարդ ուղին:

Ես գտել եմ խորհուրդը քո
Կյանքիս աշնան այս հատվածում,
Գիտեմ, կամք է սա երկնային,
Բայց հարիր չէ այն այս հողին…

Ամենուր է իմ դեմ արգելք,
Սերս ինչպե՞ս նրանց խառնեմ,
Չեն հասկանում վկա, օրենք,
Բամբասում ու մեղադրում են…

Սերս՝ վախկոտ, նրբին ծաղիկ,
Ներսից՝ հզոր, դրսից՝ անզոր,
Վախենում է իր չորս կողմից,
Վանվում ինձնից, փակվում սրտում …

Տե՛ր  իմ  Աստված,  դու  տեսնում  ես
Արցունքներս` առ քեզ հասած,
Թե որ մեղք է ու անօրենք,
Ինչու՞ նա ինձ բաժին հասավ…

Ես ի՞նչ անեմ, ասա՛, Աստված,
Հա՛մ տալիս ես, հա՛մ՝ արգելում,
Թե այդպես ես կանխորոշել ,
Դե ուրեմն զիջի՛ր օրենք։

Դու լավ գիտես՝ ի՞նչ է սերը,
Մի՞թե դու  քեզ չես ճանաչում,
Ինքդ սերմ ես, ես` սերմանված,
Պատասխանի՛ր, Պատվիրատու …

Քո արածը, եթե ճիշտ չէ,
Հարթի՛ր իմ մեջ ճամփա ուղիղ,
Ես չեմ ուզում սիրով լցված՝
Մնամ այսպես՝ խելագարված…

Թողնել մեկնաբանություն