Տե՛ր իմ գալիս եմ ,գալիս եմ ի քեզ

Տե՛ր իմ գալիս եմ ,գալիս եմ ի քեզ,
Այն վայրում,որ դու ինձ ես սպասում,
Բայց մենակ չեմ ճամփիս,ինչքան էլ փախչեմ,
Ոլորապտույտ մութ ճիրաններում,
Ես փորձում եմ ջանքով իմ ո՛ղջ էության
Ազատվել ճամփից ի՛մ իսկ սարսափի…
Գալիս է մութը սև ամպի նման,
Գալիս է ծածուկ,ծածկում ամեն ինչ,
Նորի՛ց ու նորից ծածկում աստղերս,
Մեկ վերածվում է հզոր փոթորկի,
Անսանձ նժույգի՝ թևերը բացած,
Փոշու վերածում իմ ճամփի հուշը,
Մխրճվում ամպոտ երկինքս մռայլ,
Աղոթքիս սաստի ձայնը լսելով՝
Թաքնվում մթան խո՜ր խոռոչներում…
Տիրակա՛լ ,ասա՛,ինչպե՞ս վարվեմ ես,
Ի՞նչ ճանապարհով ազատվեմ չարքից,
Հոգուս տենչա՜նքը քեզ հասցնել միայն՝
Առանց իմ եսի ,իմ ստորության…

Թողնել մեկնաբանություն