Տե՛ր, ինչո՞ւ ինձ այսքան սեր տվիր

Տե՛ր, ինչո՞ւ ինձ այսքան սեր տվիր,
Մի բուռ սրտիս մեջ ինչպե՞ս այն կրեմ,
Ափերից ելել, մարմինս է քանդում
Նույնիսկ տիեզերք հոգիս ավերում…
Տե՛ր, ինչո՞ւ ինձ անթև հյուսեցիր,
Ինչպե՞ս ճախրեմ ես հոգու թևերով,
Հայրենիքս դարձրիր լոկ մի բուռ,
Իսկ ես տենչում եմ անեզր ափեր …
Տե՛ր, արի ի՜նձ էլ աշխարհին հանձնիր՝
Սահման չունենամ, սի՜րտս չպայթի …
Կարոտում եմ ես կորած ափերիս,
Մարմինս էլ անթև՝ մեռնում կարոտից…

Թողնել մեկնաբանություն