Տե՛ր, նայիր իմ մեջ

Տե՛ր, նայիր իմ մեջ, որ բազմավտանգ
ՈՒ բացիլակիր անձնական կյանքից
Աղտերն աշխարհիկ իսպառ չքանան,
Հոգու կորստյան վարանումների պատճառ չդառնան-
Տե՛ր, այնպես արա, որ օգնող միտքս
Կյանքիս ծուլության քնից արթնանա,
Որ մոլեխառն խավարող միտքս
Վարանումների պատճառ չդառնա…

Թողնել մեկնաբանություն