Տեր ,դու գիտես` մեղավոր չեմ ես այն ատեն

Տեր ,դու գիտես` մեղավոր չեմ ես այն ատեն,
Կինս, որ դու ինձ տվեցիր,
Նա ինձ խաբեց, օձն էլ նրան…
Եվ մինչ այսօր ես խաբված եմ,
Գուցե ,Տեր իմ ,քո իսկ հողե՞ն…
Հարևանս էլ այսօր խաբեց,
Նորեն ասեմ` մեղավորը նորից ես չե՞մ,
Բավ չէ՞ արդյոք այս ամենը,
Որ առանց մեղք ես միշտ լինեմ…
Օգնիր ինձ, Տեր, մեղքս տեսնեմ ինքս իմ մեջ,
Որ ինձ ասեմ ինչքա՜ն, ինչքա՜ն մեղավոր եմ ես
այն ատեն…
Եվ ոչ միայն մեղավոր էմ,
Նաև մեղքի հավերժ վկան…

Թողնել մեկնաբանություն