Տեր ի’մ, քո ոտքերի տակ

Տեր ի’մ, քո ոտքերի տակ`
Քո ոտքերի ներքնակի ներքո,
Այնտեղ,ուր հող է ու դաժան փոշի,
Եվ ուր ապրում են նրանք`
Ամենաաղքատ, կեղեքված մարդիկ,
Առանց հիացմունք, առանց հարդարանք
Ու առանց կեղծիք` միամիտ ու մեղկ,
Ուր Ճամփա չկա սրտիս չափերին:
Իմ սիրտը, երբե’ք ճանապարհ չունի,
Խոնարհման չափիս չեմ իջնում այնքան,
Որ կեղեքող չափը,նախ ինքս հաղթեմ,
Հետո,նոր միայն դառնամ կեղեքված…

Թողնել մեկնաբանություն