Տեսա՞ր, որ ասում էի, չէիր հավատում

Տեսա՞ր, որ ասում էի, չէիր հավատում:
Ես այն ՝ վեցերորդ զգայարանիս, վստահում եմ շատ,
Գիտեմ, սիրում ես քո հոգու խորքում ինձ թաքուն-թաքուն,
Բայց նաև մերժում՝ կանացի նրբին խաղերով քո այդ:
Սերդ չսպանես և անարգանքի սյունին չգամես ինքդ քեզ այդպես,
Չանթեղես սերդ անհեթեթ վախից :
Բա՛ց արա սրտիդ դռները գոցած և ինձ ընդունիր:
Կանգնիր իմ դիմաց, փաղաքուշ բառեր ասա նաև ինձ,
Որ անէանամ քո տաք հայացքից:
Ես զգում էի , ինչո՞ւ , չգիտեմ,
Քո գիրկը պիտի գոց մնա իմ դեմ:
Իսկ փոխարենը … փոխարենը դու
Բոլորակի քո շուրջը առար
Ճարահատյալին,նվաստին անկար
Ու մեկիկ –մեկիկ բալասան դրիր նրանց վերքերին,
Ամենքի ցավին արիր դեղ-դարման:
Արցունքներդ ջինջ խառնեցիր նրանց ցավերին բազում
Ու ձեռք մեկնեցիր , հասար ամենքին:
Ցորենը բուռ-բուռ բաշխեցիր հավքին, մկնիկն էլ կերավ,
Փիսոյին տվիր պատառդ վերջին
Ու փսփսացիր ծածուկ ականջին.
-Մուկն ի՜նչ թշնամի, դո՛ւ եղիր բարի:
Սիրեցե՛ք միմյանց, օրինակ եղեք գոնե դուք մարդկանց:
Ազատության մեջ կյանքը վայելեք, դեպի վեր ճախրեք:
Դարձար դու նրանց բարի թագուհին՝
Իսպառ մոռացած սերդ անթեղված:
Տեսա՞ր, ասում էի , չէիր հավատում,
Սերդ չսպանե՛ս: Հիմա ասա՛ ինձ,
Սրտիդ դռները ինչու՞ բացեցիր
Դու ամենքի դեմ՝ ինձանից բացի,
Որ քեզ չգտած՝արդեն կորցրի:

Թողնել մեկնաբանություն