Տիեզերական խոսքի ուժով

Տիեզերական խոսքի ուժով
Ավետում եմ ես բարի լույս,
Եվ իմ հոգում սերմած բարին
Սփռում եմ ես ողջ աշխարհին:
Իսկ քեզ լույսի հսկա մի փունջ,
Բյուր աստղերի լույսով հյուսված,
ՈՒ փնջի մեջ պարզ “ԲԱՐԻ ԼՈՒՅՍ”
Հոգուս լույսի գրչով գրված…

Թողնել մեկնաբանություն