Տիեզերքի այգի երազս հասավ

Տիեզերքի այգի երազս հասավ ,
Մարդաբնակ էր՝ գեղեցիկ, անհաս,
Հրեշտակների մի ամբողջ երկիր
Ժպիտով բարի նայում էր  վրաս:
Մի դիցուհի էլ ձեռքիցս բռնեց,
Մարմնիս մի վեհ սարսուռ պարգևեց,
Սիրտս լցրեց տիեզերքի սիրով,
Աստղային լույսով աչքերիս տրվեց:
Ավարտվեց այս վեհ երազը նույնպես,
Աչքերս բացի իրական կյանքում,
Արտասովոր էր կյանքը այստեղի,
Բարին, կարծես թե, մնաց երազում:
Երանի՜ նորից ինձ այնտեղ տանեն,
Ու անթիվ երազ ես երկիր բերեմ,
Բաժանեմ մարդկանց երազ աստղային,
Դեմքերից կորչի հոգսը երկրային:

Թողնել մեկնաբանություն