Տիրոջ պատվեր երգս է ծնվում

Տիրոջ պատվեր երգս է ծնվում,
Սիրտս՝ մտքիս, միտքս՝ ձեռքիս,
Սիրտս այնքա՜ն ջերմ է դառնում,
Չի պարփակում իր իսկ ջերմին…
Երգս՝ ճախրող, երկինք գնաց,
Կարծես լինի մի քիչ հարբած,
Խինդի գավից դուրս է թռչում,
Թափվում՝ գինիս իր թռիչքին,
Անհուն ծովի լույսով սնվում…
Գուցե հուսամ արցունքն աչքիս`
Երգս հասնի վեհ ոտքերիդ,
Կամքով լույսի, նաև` հույսի,
Սիրով դիպչեմ ծով վարսերիդ,
Այնքան հարբեմ ուրախությամբ,
Որ մոռանամ չափն իմ սրտի…

Թողնել մեկնաբանություն