Տրվիր ինձ, սիրելի՜ս

Տրվիր ինձ, սիրելի՜ս,
Անմնացորդ տրվիր:
Մոռացիր ամեն ինչ՝
Աշխարհ, երկինք:
Հոգսեր ու ցավ:
Մարմնով տրվիր,
Հոգով, էությամբ,
Արև դարձիր:
Դարձիր տիեզերք,
Որ ես անհետք
Քո մեջ կորչեմ,
Դառնամ փոքրիկ,
Չնչին մասնիկ՝
Որ սխալս
Դու չտեսնես…
Տրվիր ինձ, սիրելի՜ս,
Տրվիր
Ու մոռացիր
Ինձ,
Նաև՝ քեզ…

Թողնել մեկնաբանություն