Ծովն է այլայլվել , բախվում են անզուսպ

Ծովն է այլայլվել , բախվում են անզուսպ
Ալիքներն իրար՝ դիվահար ու խենթ,
Ջրապտույտով դեպի վեր թռչում,
Կորստյան ցավից վշշում անհեթեթ,
Փրփրոտ երախով ծովն է շառաչում,
Ջրահարսին է նորից կանչում ետ,
Որ ափ էր ելել իր գրկից քնքուշ,
Կանչում էր, ավա՜ղ, արդեն շատ էր ուշ:
Ու հաշտվել էին ծով ու փոթորիկ,
Եվ հեռվից էին արդեն հիանում,
Թախծոտ ժպիտով նայում գեղուհուն,
Որ իր նազանքով, քայլքով ծեքծեքուն,
Ափի երկայնքով՝ իր շքեղ տեսքով ,
Հպարտ բարձրացրել էր հիացման ալիք:
Քար էին կտրել մարդիկ զարմանքից.
Ո՞վ էր գանգրահեր, սևածամ փերին,
Որ լույս էր սփռում աչքերի ցոլքով,
Ինչպես փարոսը՝ անհայտ ափերին,
Որ կործանումից նավեր է փրկում ,
Բարին արարում հենց ծովի գրկում :
Հայուհի՜ չքնաղ, անըստգյուտ հուրի,
Հրաշք կերտվածքն ես դու Երկնավորի,
Ազգիդ վեհագույն արժեքը վսեմ,
Որ ընծայում ես ամենքին բարիք՝
Բարձր դասած քո գին ու արժանիք:
Եվ ո՞վ կարող է անտարբեր լինել՝
Չզմայլվելով տեսքովդ հիասքանչ,
Հոգուդ բարության սերմը շաղ տալով՝
Բացում ես շուրջդ ճանապարհ կանաչ:
Եվ ու՞մ սրտում ես արդյոք տիրուհի,
Ո՞վ է վայելում սերդ քնքշառատ,
Ա՜խ, երանի թե, հազա՜ր երանի,իմը լինեիր, քեզ ունենայի…

Թողնել մեկնաբանություն