Ծովն իր համար սեր է փնտրում

Ծովն իր համար սեր է փնտրում,
Ինչպե՞ս ապրի առանց նրան,
Ծովը նույնպես սեր է ուզում,
Անսահման է սերը նրա…
Ալեկոծվել , ափ է ելել ,
Փնտրում է իր նմանին,
Ծովից հասնել մի այլ ծովի՞,
Նա չի կարող, ճամփա չունի …
Գոլորշի է ծովը դարձել ,
Երկինք ելել , ամպին հեծել ,
Հեռու մի տեղ ծով է տեսնում՝
Իր ծով սրտի նուրբ թելերով …
Ծովից այլ ծով ճամփա չկա,
Լոկ նեղ նեղուց՝ մարդկանց համար,
Խաղալիք է նավը թվում,
Ինչքան էլ որ մեծ լինի նա …
Ինչպե՞ս նստի իր իսկ նավը,
Ծովից ծով է ուզում գնալ ,
Նավերի խեղճ, անզոր չափին
Նույնիսկ սիրո արցունք չկա …

Թողնել մեկնաբանություն