Թույլ տուր, սիրելիս, սիրեմ աչքերդ

Թույլ տուր, սիրելիս, սիրեմ աչքերդ
Այնքա՜ն նրբորեն ,մեղմ ու քնքշագին,
Որ ջերմ արտասվել սկսեն նրանք,
Բայց՝ լոկ փառավոր երջանկությունից …

Թույլ տուր, սիրելիս, նայեմ աչքերիդ,
Թե ինչպես է նուրբ կոպերիդ տակից,
Կամաց գլորվում բյուրեղյա հատիկն,
Ու նոր նրբություն հաղորդում դեմքիդ …

Թույլ տուր, հոգյա՜կս, զգամ աչքերդ,
Շոյեմ ես նրանց ներսից և դրսից,
Զգամ թրթիռը քո թարթիչների,
Ինչպես նորելուկ մայրը՝ իր սաղմի …

Երանի տամ ես հղի մայրերին
Ու արցունքներդ մեկ- մեկ հավաքեմ,
Նրանցով մաքրեմ բազում մեղքերս,
Տառապանքներս իմ ապրած կյանքի …

Թողնել մեկնաբանություն