Վեհ են բառերս, որ քեզ եմ ուղղում

Վեհ են բառերս, որ քեզ եմ ուղղում,
Մաքուր են, անկեղծ  ու անմնացորդ,
Մայրական կաթի նման անաղարտ,
Կույս աղջնակի նման ամաչկոտ :

Ճիշտ են բառերս, որ քեզ եմ ասում,
Սպիտակ, ինչպես ձյունն ալպիական,
Ցանկության նման փոքրիկ մանչուկի
Ու կատարվածի նման հաճելի…

Տաք են բառերս, որ քեզ եմ տալիս,
Տապին՝ անձրևի նման ցանկալի,
Ցամաք հողի պես ջուրը կլանող,
Հեռավոր սիրո նման սպասվող…

Թողնել մեկնաբանություն