Վերջալույսի պես հոգնած արևի

Վերջալույսի պես հոգնած արևի
Տարիներս անցան ստվերիս միջով ,
Կարծես դարձել եմ կարոտի մի բառ
Եվ բառն այդ չքնաղ ունի հազար դուռ…
ՈՒ նա վազում է դարերի միջով,
Այրող կարոտի ցավերով դաջված,
Փորձում եմ նայել հեռուն անցյալի,
Կորցրածս լուռ գտնելու համար:
Բայց գտնում եմ բառ մի հավերժական
Որ բյուր սրտերի միջով է անցել…
Կերտել է դարեր,ապրել հավիտյան,
ՈՒ արարումի իմաստն է դարձել:
Էլ չեմ որոնում բառն այդ մոգական,
Որը դարձել է պատրանք հավերժի,
Փորձում եմ ապրել կյանքն այս իրական,
Կյանք,որ մի բառ է նման ջրվեժի:

Թողնել մեկնաբանություն