Խաղաղ ես, ինչպես քնած աչքերս,

Խաղաղ ես, ինչպես քնած աչքերս,
Մի՞թե հոգնել ես դու քո ճամփեքից,
Անհուն չափերդ ինչպե՞ս են հանգել.
Իմ հայի´ ոգի, դու սպառվե՞լ ես…

Դարերի խորքից զարթո´նք ստացող,
Քո տեսակի մեջ բացառի´կ անհաս,
Ամեն զավակդ՝ անպարտ մի հերոս,
Մհերներ ունես՝ աշխարհով ցրված…

Ո՞վ է քեզ դավել, ի՞նչ թույնից սնել,
Որ կորցրել ես քո ուժն ու եռանդը…
Զարթնի՜ր խոր քնից. կանչում եմ ես քեզ,
Իմ հայի՜ ոգի…

Դու պարտվելու իրավունք չունես…

Թողնել մեկնաբանություն