Խնդրում եմ, խոնարհ լսե՛ք ինձ, մարդի՛կ

Խնդրում եմ, խոնարհ լսե՛ք ինձ, մարդի՛կ,
Ամենուր այսօր լի է պատրանքով,
Տիեզերքի ծառան պետք է մեղմ լինի,
Միայն սեր սփռի՝ բարի հավատքով…
Բարոյական է այն, շա՜տ բանական,
Դրախտը միայն սիրով է լցված,
Առանց ակնկալիքի սիրեցե՛ք միմյանց
Եվ անհույս չապրե՛ք, փրկություն է այն…
Պարգև է սերը՝ հավերժ մնայուն,
Նայեք մի՛շտ վերև՝ սիրո մե՜ծ ծովին,
Զմայլված քաղեք փունջը անհունի,
Այնտեղ վերջ չկա, լու՜յս է լիովին …

  1. Tamara says:

    Հրաշալի արարում է՝ ” Դրախտը միայն սիրով է լցված, Առանց ակնկալիքի սիրեցեք միմյանց”․․․ավելին ասելն անհնար է․․․

Թողնել մեկնաբանություն