Ժպի՜տ գիշերվա

Ժպի՜տ գիշերվա,
Հավերժի վկա,
Աստղերով լցված սե՛ր
Իմ սրտում մնա:
Այստեղ եմ վաղուց,
Գիշերը՝ նույնպես,
Քեզ ենք սպասում,
Էլ մի՛ ուշանա:
Հավերժ է սերը,
Ծնվել է վաղուց,
Առայսօր նույնն է,
Նա չի ծերանում:
Ոչինչ հավերժ չէ՝
Գալիս է- գնում…
Ժպիտն ու սե՜րն են
Լոկ հարատևում…

Թողնել մեկնաբանություն